Էրդողանը մտադիր է համախոհների հետ քննարկել Եվրոպայի անվտանգությունը․ ԶԼՄ

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը  հույս  ունի  երկուշաբթի  օրը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցության  Կենտրոնական գործադիր  կոմիտեի  հետ  քննարկել  Ուկրաինայի հակամարտության  ֆոնին  եվրոպական անվտանգության  նոր ճարտարապետության հաստատման  ուղղությամբ  Անկարայի  քայլերը։

Այս մասին հաղորդում Է CNN Türk հեռուստաալիքը, փոխանցում է Ria Novosti-ին:

Անկարան արեւմտյան գործընկերներին ազդանշան է փոխանցել  Եվրոպայի  անվտանգության  ռազմավարության  քննարկմանը  մասնակցելու  պատրաստակամության  մասին։  Այդ գործընթացում Թուրքիային անտեսել հնարավոր չէ։

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունն առաջին պլան է մղել Եվրոպայի անվտանգության ճարտարապետության վերակազմավորման անհրաժեշտությունը։

Այս համատեքստում Նախագահ Էրդողանը հաճախ առցանց բանակցություններ է վարում եվրոպական առաջնորդների հետ։

Այս իրադարձությունների լույսի ներքո Թուրքիայի նախագահը կքննարկի Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունների ներուժը:

Մյուս կողմից, քննարկվելու Է Թուրքիայի աջակցությունը Սիրիայում նոր վարչակազմի կայունացմանը եւ Լաթաքիայում լարվածության կրկնության կանխմանը», — հաղորդել Է հեռուստաալիքը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդհանուր շահերից է բխում եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր քայլերը պլանավորել Անկարայի հետ միասին:

You may also like...