Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող
Թուրքական «T24» լրատվական կայքը Յութուբյան ալիքում հրապարակել է լրագրող, քաղաքական վերլուծաբան Բինանչ Յալչընի հետ հարցազրույցը, որտեղ Յալչընը ներկայացրել ու ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կիսվել տպավորություններով։
Լրագրողը մի քանի անգամ նշել է, որ ՀՀ վարչապետը առաջ է քաշել «Իրական Հայաստան» հայեցակարգը, որով փորձում է ասել՝ ՀՀ-ն այս տարածաշրջանում հստակ սահմաններով երկիր է։ Բացի այդ, ըստ նրա, այս նոր մոտեցմամբ Փաշինյանը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հարցում ուղերձներ է հղում թե՛ իր հանրությանը, թե՛ Թուրքիային։
Յինանչը նշել է, որ Հայաստանն անընդհատ քայլեր է անում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դրանք իրական արդյունք չեն տվել։ Նա ընդգծել է, որ իր տպավորությամբ արդյունքի բացակայությունը մեծ հիասթափություն է առաջացնում Հայաստանում։
Յինանչը քննադատական գնահատականներ է հնչեցրել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի մոտեցման վերաբերյալ՝ չափազանցված համարելով 3 միլիոնանոց Հայաստանից տարածքային պահանջների մասին թուրքական կողմի պնդումները։
Նա ընդծել է, որ սահմանների բացումը կաշխուժացնի սահմանային շրջաններում առևտուրը, զբոսաշրջությունը, իսկ հարաբերությունների կարգավորման պարագայում գուցե նաև Սփյուռքի դիրքորոշման մեղմացում լինի։
