Լեվոն Տեր-Պետրոսյանը ինչի՞ չլուծեց Ղարաբաղի հարցը, որովհետեվ ինքը չէր լուծողը. Խաչատուր Սուքիասյան

Լևոն Տեր-Պետրոսյանը ինչի՞ չլուծեց Ղարաբաղի հարցը, որովհետև ինքը չէր լուծողը:

Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը

«Հետո Լևոն Տեր-Պետրոսյանը լուծում գտել էր, ի՞նչ արեցին։ Բա ինչի՞ չեք դրան անդրադառնում:

Ես կարծում՝ ցանկացած քաղաքացի պետք է գնա անդրադառնա այդ օրվան, ո՞նց է եղել, որ Ղարաբաղի իշխանությունը դեմ է եղել խնդրի լուծմանը։

Հիմա դրա համար ո՞վ է պատասխան տալիս: Այդ դեմ լինողները Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճան էին անվանում, ոնց որ այսօր անվանում են Նիկոլ Փաշինյանին, խայտառակություն է:

Բայց դրանից հետո ի՞նչ եղավ, եղավ այն, ինչ որ եղավ»,-ասաց նա:

You may also like...