Ադրբեջանական կողմին կոչ ենք անում վերադառնալ կառուցողական դաշտ. Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում վերադառնալ կառուցողական դաշտ:
«Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություն է հնչում այն մասին, որ հրադադարի խախտում է տեղի ունեցել հայկական կողմից, մենք էլ միջազգային հանրության համար, բոլորի համար հստակ ասում ենք՝ եթե կան փաստական տվյալներ, հրապարակեք։
Այս պահին արձագանք չկա»,- ասել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը վերջնականապես պատրաստ լիներ խաղաղության, հիմա կսկսեին քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։
«Հույս ենք հայտնում, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ»,- եզրափակել է Հովհաննիսյանը:
Ադրբեջանի Ադրբեջանի ՊՆ-ն 7 անգամ կեղծ հաղորդագրություն է տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Բոլոր հաղորդագրությունները հերքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ միաժամանակ առաջարկելով հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
