Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Թրամփը․ Կրեմլը հրապարակել է զրույցի մանրամասները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքային հանձնառությունը, նաև ընդգծել է ամերիկացի գործընկերների հետ համատեղ կարգավորման հնարավոր ուղիների մանրակրկիտ մշակման պատրաստակամության մասին։
Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հրապարակել 2 նախագահների գրեթե 2 ժամ տևած հեռախոսազրույցի մասին։
Կրեմլը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել Դոնալդ Թրամփին ռազմական գործողությունների դադարեցման և մարդկային կորուստների նպատակին հասնելու ձգտման համար:
Նա հայտարարել է, որ կարգավորումը պետք է լինի համալիր, կայուն և երկարաժամկետ:
ՌԴ առաջնորդն ընդգծել է նաև ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անվերապահ անհրաժեշտությունը, անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը։

You may also like...