Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում լինենք՝ չնայած նրա ախորժակին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինայում խաղաղության մասին պայմանավորվածություններ ձեռք բերելը ոչ մեկի համար ցանկալի արդյունք չի ապահովի։
Այս մասին, gordonua.com-ի փոխանցմամբ, նա հայտարարել է առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։
Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Կիևն առանց Ուկրաինայի մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած բանակցություններ համարում է ոչ արդյունավետ, և, հետևաբար, չի ճանաչի դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մարտի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին և համապատասխան հրաման տվել զինվորականներին։ Նա նաև երաշխավորել է Կուրսկի մարզում հանձնված ուկրաինացի զինվորականներին «կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ համաձայն ռուսական օրենքների և միջազգային իրավունքի»։
