Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նախատեսված են նաև այլ քննարկումներ:

You may also like...