175-ը՝ 175-ի դիմաց. Մոսկվան ու Կիեվը գերիներ են փոխանակել
Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 175 մարդու։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Եվս 22 պաշտպան տուն է վերադառնում ոչ փոխանակման գործողություններով:
Նրանք ծանր վիրավորներ են»,- գրել է Զելենսկին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին փոխանակմանը միջնորդելու համար։
