Վարդան Ղուկասյանը (Դոգ) կմնա անազատության մեջ. «Ազատություն»
Լաս Վեգասի դատարանը մերժել է ԴՕԿ ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը. նա կմնա անազատության մեջ:
Ըստ աղբյուրի, Լաս Վեգասի դատարանը նախօրեին քննել է շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակներում։
Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը:
Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը:
