Լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ Զելենսկուն զանգահարել Էմանուել Մակրոնը
Լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգ է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից:
Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով ուկրաինական УНИАН-ին:
«Լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ Զելենսկին զանգ է ստացել Մակրոնից։
Նախագահն ասել է, որ այժմ շփվում է լրատվամիջոցների հետ և խոստացել է 15-20 րոպեից հետ զանգահարել։
Այնուհետ Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ֆրանսիայի նախագահը հաճախ է այդպես շփվում իր հետ՝ հիմնականում օրը մեկ անգամ:
