Հայաստանը պատրաստ է ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի տակ․ Գրիգորյան
Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել:
«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- ասաց Գրիգորյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ խաղաղության պայմանագիրը ստորգարվի։
«Վարչապետը նշել է, որ Հյաստանը շարունակումէ աշխատել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարաիկան ունի կայնություն պահպանելու։ Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս հայտարարություն է տարածել սահմանին իրավիճակի վերաբերյալ, մեր պաշտպանության նախարարությունը ևս հստակեցրել էր, որ որևէ նման քայլ չի եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի։
Ի պատասխան Հայաստանից հնչող խաղաղասիրական հայտարարությունների և կոչերի՝ պաշտոնական Բաքուն, որը օրեր առաջ հաստատել էր, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետքայլ է կատարել և հայտարարել, թե խաղաղության պայմանագիր կստորագրեն այն ժամանակ, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ:
