ՔԿ փոխնախագահը կարեվորել է Հայաստանի եվ Չինաստանի ջանքերի համատեղումը հանցավորության դեմ պայքարում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության Հունան նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի պատվիրակությանը:

1008.jpg (435 KB)

Արսեն Այվազյանը ողջունելով ՉԺՀ պատվիրակության ղեկավար Խու Չժիվէնին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Հանդիպման ընթացքում Արսեն Այվազյանն անդրադարձել է 2023 թվականին Քննչական կոմիտեի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցին՝ ընդգծելով փոխադարձ այցերի կարևորությունը:

1009.jpg (635 KB)

Խու Չժիվէնն ընդգծել է երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կողմերի միջև կձևավորվի ավելի սերտ համագործակցություն:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը կարևորել է երկու երկրների ջանքերի համատեղումը՝ հանցավորության դեմ պայքարում:

1010.jpg (542 KB)

You may also like...