Ռուս-ամերիկյան բանակցությունները կրկին կլինեն Սաուդյան Արաբիայում. Կրեմլը հայտնել է օրը

Մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կշարունակվեն Ուկրաինայի հարցով խորհրդակցությունները ռուս և ամերիկացի փորձագետների միջև։

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:

«Մենք պայմանավորվեցինք պարոն Ուոլցի (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց) հետ, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները երկկողմ ձևաչափով կշարունակեն նախագահների կողմից նշանակված փորձագետները:

Այդ խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի՝ մարտի 24-ին, Էր Ռիադում»,- ասել է նա:

Փետրվարի 18-ի առավոտյան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն էին վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։

Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմից բանակցել են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Հիշեցնենք՝ 2 երկրի ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում:

Բանակցություններին ուկրաինական կողմը չի մասնակցել:

Մարտի 11-ին Սաուդյան արաբիայի քաղաքաներից մեկում՝ Ջիդդայում, ընթացել է բանակցությունների նոր փուլը. գրեթե կես օր տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ը և Ուկրաինան համատեղ հայտարարություն են հրապարակել:

Հայտարարության մեջ նշվում են էական մանրամասները, թե ինչպես պետք է վերջ տալ պատերազմին, և այն երաշխիքները, որոնց վրա Ուկրաինան կարող է հույս դնել «իր տնտեսությունն ընդլայնելու և երկարաժամկետ բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար»:

You may also like...