Հայաստանում գողանում են Վրաստանից եկած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը. լրագրող (տեսանյութ)
Հաղորդավարուհի, լրագրող Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված կարճ տեսահոլովակով տեղեկացնում է, որ Հայաստանում գողացել են Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու եկած երկրպագուների մեքենաների պետհամարանիշերը:
Վրացական սոցցանցային տիրույթում այս խայտառակությունն այժմ ամենաքննարկվող թեմաներից է, մարդիկ նշում են, որ Հայաստան մուտք գործելուց ժամեր անց գողացել են իրենց մեքենաների պետհամարանիշերը և մեքենայի վրա թելեգրամ-էջի հասցե թողել, որով պահանջում են կապ հաստատել իրենց հետ, վճարել իրենց պահանջած գումարն ու ստանալ դրանք, ասում է Գոհար Հայրապետյանը:
Նկատենք, որ առանց պետհամարանիշերի Վրաստանից եկած հյուրերը չեն կարող ետ վերադառնալ:
