2024-ին պահպանվել է հարաբերականորեն կայուն օպերատիվ իրադրություն. նախարար
Չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկություններին՝ ընդհանուր առմամբ ամբողջ տարվա ընթացքում պահպանվել է հարաբերականորեն կայուն օպերատիվ իրադրություն:
«Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով, ըստ Պապիկյանի, 2024-ի ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվել է 172 զինծառայող, ևս 328-ն ընդգրկվել են վիճակահանության արդյունքներով:
«Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով 309 զինծառայողի հատկացվել է կանխավճար, որոնցից արդեն վարկային պայմանագրեր են կնքել 233-ը»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ պետբյուջեի հաշվին 68 զինծառայողի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր, և 53 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան:
Նախարարի զեկույցի այլ մանրամասներ հանձնաժողովի անդամներին ներկայացվելու է փակ նիստով։
