Փաշինյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր:

You may also like...