Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առումով դեռ շատ անելիքներ ունենք․ ՆԳ նախարար

Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առումով դեռ շատ անելիքներ ունենք:

Մեր խնդիրն է հենց խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի կարողանանք խմբի հետագա գործողությունները կանխել, և հետևանքի հետևից անընդհատ չվազենք, բռնենք տարածողներին և չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել:

Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը և կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ հայտնաբերել տարբեր դրվագներով»,- ասաց նախարարը:

You may also like...