Պուտինը հրամայել է դադարեցնել Էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները․ Պեսկով
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը ուժի մեջ է։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք խոսում ենք հարվածների դադարեցման մասին. նախագահ Պուտինը հրահանգ է տվել դադարեցնել հարվածները էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։
Սա այն է, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մարտի 18-ին հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ 30 օրով զերծ մնալ Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։
Պուտինը դրական է արձագանքել Թրամփի նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հրամաններ տվել ՌԴ զինված ուժերին։
