Սահմանային կետերում ուժեղացրել ենք հսկողությունը եվ տասնյակ կիլոգրամներով թմրամիջոց հայտնաբերել. ՆԳ նախարար
«Թմրանյութ իրացնողների խմբերի բացահայտման առումով դեռ շատ անելիքներ ունենք»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ համակարգի խնդիրն է հենց խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի հնարավոր լինի խմբի հետագա գործողությունները կանխել:
«Որ հետևանքի հետևից անընդհատ չվազենք, բռնենք տարածողներին և չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել:
Հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը և կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցներ հայտնաբերել տարբեր դրվագներով»,- ասել է նախարարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
