Սուդանի բանակը գրավել է նախագահական պալատը

Սուդանում շուրջ երկու տարի շարունակվող արյունալի քաղաքացիական պատերազմում բեկումնային պահ է տեղի ունեցել. բանակը վերագրավել է մայրաքաղաք Խարտումում գտնվող նախագահական պալատը, որը մինչ այդ գտնվում էր կիսառազմական Արագ աջակցության ուժերի վերհոսկողության տակ, հայտնում է The Guardian-ը:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ մասնակի ավերված շենքի ներսում զինվորները շրջում են ինքնաձիգերով և նռնականետերով: Սպաներից մեկը հայտարարել է պալատի գրավման մասին և հաստատել, որ զորքերը գտնվում են համալիրի ներսում:

X-ում հրապարակված գրառման մեջ Սուդանի տեղեկատվության նախարար Խալեդ ալ Այզերն ասել է, որ զինվորականները վերադարձրել են պալատը:

«Այսօր դրոշը բարձրացվել է, պալատը վերադարձվել է, և ճանապարհը շարունակվելու է մինչև հաղթանակ», — գրել է նա։

Պալատը մինչ պատերազմը եղել է կառավարության նստավայրը:

Արագ աջակցության ուժերի մարտիկները, որոնք պատերազմի սկզբնական փուլերում գրավել են մայրաքաղաքի մեծ մասը՝ ստիպելով կառավարությանը փախչել Կարմիր ծովի ափին գտնվող Պորտ Սուդան, վտարվել են քաղաքից:

You may also like...