Չնայած անվտանգության մշտական ​​սպառնալիքներին՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

Մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում։

485150694_1054454096712087_7377739775314596520_n.jpg (166 KB)

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին, երկու ժողովուրդներին կապող մշակութային կապերին, համագործակցության մեծ ներուժին, նախօրեին Բրազիլի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով նախանշված ուղղություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին։

Նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է․

«Հայաստանի ռազմավարական կապը Հարավային Ամերիկայի հետ, որտեղ Բրազիլը հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը, մեր արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է։

485150336_1054454120045418_6351295236649134457_n.jpg (175 KB)485151067_1054454126712084_8994388183032533830_n.jpg (133 KB)

Այս 34 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և համագործակցության հարուստ խճանկարի։

Մեր գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր ժողովրդավարական արժեքները: Հայաստանը և Բրազիլիան, ունենալով ամուր քաղաքացիական հասարակություններ, պաշտպանում են ազատությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ սկզբունքներ, որոնք փորձության են ենթարկվել և վերահաստատվել մեր երկրների անցած ճանապարհին։

485179075_1054454140045416_7423054102895812207_n.jpg (124 KB)

Իհարկե, կա նաև ֆուտբոլը՝ համաշխարհային լեզու, որը մեզ միավորում է մեծ եռանդով։ 1990-ականներին, 2000-ականների սկզբին և մինչև այսօր, Հայաստանցի երեխաներն ու մեծահասակները հավաքվում են հեռուստացույցների շուրջ՝ ոգևորությամբ աջակցելով Բրազիլի ոսկե թիմերին։

Աշխարհի գավաթի յուրաքանչյուր հերթական հաղթանակ դրոշմել է Բրազիլը էմեր ընդհանուր երևակայության հիշողության մեջ՝ դարձնելով այդ անունն ուրախության և վարպետության հոմանիշ։

Այս համընդհանուր եռանդը սահմաններ չի ճանաչում՝ բորբոքելով քննարկումներ թե՛ Երևանի սրճարաններում, թե՛ Ռիոյի փողոցներում։ Սա հիշեցնում է, որ մեր կապերը ոչ միայն ինստիտուցիոնալ են, այլև խորապես մարդկային։

486155014_1054454210045409_6900435198227561848_n.jpg (137 KB)485357353_1054454256712071_3821472914719977638_n.jpg (164 KB)

Չնայած ահռելի մարտահրավերներին և անվտանգության մշտական սպառնալիքներին, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման կերտմանը: Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»։

You may also like...