ԱԳ նախարարը կարեվոր է համարում Իրանի հետեվողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում։
Անդրադառնալով Հայաստանի ավելի լայն տարածաշրջանային հարաբերություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է Երևանի խորը և շարունակաբար զարգացող գործընկերությունը Վրաստանի և Իրանի հետ։
«2024 թվականին մենք պաշտոնապես բարձրացրեցինք մեր գործընկերությունը Վրաստանի հետ ռազմավարական մակարդակի՝ արտացոլելով մեր կապերի՝ մինչ այդ էլ ձևավորված ամուր բնույթը։ Իրանի հետ մեր համագործակցությունը շարունակում է դինամիկ զարգանալ։
Հիմնական ենթակառուցվածքային նախագծերն ընդգծում են մեր հաստատակամ հավատարմությունը՝ բարելավելու տարածաշրջանային փոխկապվածությունը։
Մեզ համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»,- նշել է նախարարը։
