Եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Փաշինյան

ԵՄ դիտորդներին հրավիրել ենք հայ-ադրբեջանական սահման՝ որպես կայունության և խաղաղության գործոն, և եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ։

Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների վերաբերյալ հարցին։

«Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն։

Եվ այդ պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ»,-նշել է նա և հավելել, որ ԵՄ դիտորդների մասով դեռ որոշում չկա:

You may also like...