Կիեվը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ

Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել:

Այս մասին ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը:

Անդրադառնալով հարցին՝ ընտրությունների կլինե՞ն Ուկրաինայում ՝ նա դրական պատասխան է տվել. «Այո, կլինեն:

Նրանք համաձայնել են դա անել: Ուկրաինայում ընտրություններ կլինեն»:

Հատուկ բանագնացը նաև ասել է, որ Զելենսկին և Անդրեյ Երմակը համաձայնել են, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ:

You may also like...