Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է, հայտնում է «Soz Sakaraya»-ն։
Ավելի վաղ դատարանը կալանավորել էր նաև նրա խորհրդական Մուրատ Օնգունին։
Հիշեցնենք, Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին՝ կոռուպցիայի կասկածանքով։
Քաղաքապետը, դա որակել էր որպես «ծաղր» և խոստացել շարունակել պայքարը։
Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել։
