Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

Որոշման համաձայն՝ մեկանգամյա պետական աջակցություն կտրամադրվի ոլորտի այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ կբավարարեն հետևյալ պայմաններին՝
• որոշման մեջ նշված բազային ժամանակահատվածում (2022թ․ հունիս-հոկտեմբեր) հանդիսացել են ԱԱՀ վճարող,
• բազային ժամանակահատվածում աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի,
• արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը բազային ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը,
• դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազար դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ, բացառությամբ եկամտային հարկի գծով պարտավորությունների, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:
Որոշման նպատակն է հնարավորություն տալ ոլորտի կազմակերպություններին՝ վերափոխելու ընկերության բիզնես մոդելը, հարմարեցնելու գործող պայմաններին և դիմակայելու  համաշխարհային ՏՏ ոլորտի բարդություններին:
Տրամադրվող պետական աջակցության չափը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ։

 

You may also like...