Բաքվից դեռեվս արձագանք չկա մեր առաջարկին․ ԱԳ փոխնախարար

Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը և, չնայած դրան, Ադրբեջանի հռետորաբանությանը։

Ըստ փոխնախարարի՝ 58 երկիր և 10 միջազգային կազմակերպություն ողջունել են համաձայնագրի վերջնական համաձայնեցումը՝ ընդգծելով ՀՀ դերը:

«Մենք նաև հայտարարեցինք, որ պատրաստ ենք քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները: Այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարություններն ավելի ագրեսիվ են դարձել, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց. «Սա նոր գորճելաոճ չէ:

Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում:

You may also like...