Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղից հետո վրացի երկրպագուների պահվածքի համար ներողություն է խնդրել հայերից։

«Ի գիտություն նրանց, ովքեր ներողություն են խնդրում սխալ ուղղությամբ և սխալ տեղում։

Որպես օրինական նախագահ՝ ուզում եմ ներողություն խնդրել մեր հարեւան ազգից՝ մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար։

Մենք եղել ենք և կլինենք բարիդրացիական տրամադրված պետություններ, հին քրիստոնեական կրոն ունեցող ժողովուրդներ և խաղաղ ապրելու ենք եվրոպական Կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

You may also like...