Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված

Մարտի 24-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

photo (1).jpg (276 KB)

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում:

You may also like...