Դատախազությունը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել
Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան։
Այս մասին տեղեկություն է առկա «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգում, համաձայն որի, հայցադիմումը Հակակոռուցիոն քաղաքացիական դատարան է ուղարկվել Զինվորական կենտրոնական դատախազության կողմից:
Համակարգում գործի վերաբերյալ այլ տեղեկություններ առկա չեն։
