Հավաքականում բարոյահոգեբանական վատ մթնոլորտ է, չկա Հենրիխ Մխիթարյանը. Վանեցյան
Հավաքականում բարոյահոգեբանական վատ մթնոլորտ է, լավ ֆուտբոլիստներ կան, բայց չկա Հենրիխ Մխիթարյանը, ով ոչ միայն բարձրակարգ ֆուտբոլիստ է, այլ նաև անվերապահ հեղինակություն:
Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին հանդիպումների մասին:
Անդրադառնալով ՀՖՖ նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ նա նշել է, որ փորձել է այնպես անել, որ քաղաքականությունն ու ֆուտբոլը չխառնվեն իրար.
«Երբ քաղաքականությունը խառնվեց ֆուտբոլին, որպեսզի ես ֆուտբոլին չվնասեմ, որոշում կայացրեցի ու ինքնակամ հեռացա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ՀՖՖ նախագահին հեռացնելու տարբերակ իշխանությունները չունեին, նրանք պետք է վնաս տային ֆուտբոլին, որն իմ համար անընդունելի էր»,- նշել է Վանեցյանը։
