Ի՞նչ է շահում Հայաստանը բարձր վարկանիշի շնորհիվ միջազգային հանրությունից․ ԱԺ նախագահը մանրամասնել է
Ի՞նչ է շահում Հայաստանը բարձր վարկանիշի շնորհիվ միջազգային հանրությունից։
«Անվտանգություն է շահում։ Այն բանը, որ եվրադիտորները գալիս են ու սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ ենք ունենում, ՀՀ-ին օգնություն է տրամադրվում, Հայաստանի հետ համագործակցություն է տեղի ունենում, բա այդ ամեն ինչը դրա համար է տեղի ունենում, կարո՞ղ է մեր դուդուկի, ծիրանի ու մեր սիրուն հայերի աչքերի համար է տեղի ունենում, հետո էլ բողոքում ենք, ասում ենք՝ մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց։
Բա սխալ ենք մեզ պահել ինչ-որ հարցերում պատմության ընթացքում, հիմա ճիշտ ենք մեզ պահում․ եվրոպական ընտանիքի, մարդու իրավունքների, արժեքների, խոսքի ազատության մեջ ենք մեզ պահում, դրանից էլ եք բողոքո՞ւմ»։
Նա խորհուրդ տվեց նաև վստահ չլինել, թե բոլորի ընկալմամբ հայկական կողմը իրեն սրբորեն է պահում․ ադրբեջանական կողմը հակառակ կարծիքն ունի հայկական կողմի պահվածքի, քաղաքական գործիչների պահվածքի վերաբերյալ։
