Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցչի հետ և շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար
Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ադրիեն Գոմիին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերություններին և Ֆրանսիայի հայ համայնքին վերաբերող հարցեր:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Գոմին վերջերս ստորագրել և աջակցել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու և Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևը:
Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության համար։ Գլխավոր հանձնակատարը հատկանշական է համարել Ֆրանսիայի Սենատը բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ վերահաստատելով իր հավատարմությունը հայ ժողովրդին և տարածաշրջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությանը:
