Թուրքիայում Էրդողանին եվ նրա ընտանիքին վիրավորելու համար 41 ցուցարար է ձերբակալվել
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունների դեմ քաղաքում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 41 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նրանք մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքի անդամներին «վիրավորելու» համար:
Դատախազությունը հիշյալ անձանց մեղադրում է «նախագահին վիրավորելու», «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը խախտելու, «ծառայողական պարտականությունները կատարողին դիմադրելու» համար։ Նրանց գործով հետաքննությունը շարունակվում է։
