Ընդդիմադիր 2 խմբակցությունները չեն մասնակցի Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ խմբակցությունները որոշել են չմասնակցել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը:

Փոխարենը՝ կմասնակցեն Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ժամանել է Ազգային ժողով:

You may also like...