Թրամփը հայտարարել է՝ Էր Ռիադի բանակցություններում «մեծ առաջընթաց» կա
Էր Ռիադում բանակցությունները «մեծ առաջընթաց» են գրանցել։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել երկու ճակատներում։ Տեսնենք, թե դա ուր է տանում:
Մենք խորը քննարկումների մեջ ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կասեի, որ դրանք լավ են ընթանում», — Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 25-ին հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին բոլոր հարցերի, այդ թվում՝ սպորտի վերաբերյալ։
Նա նշել է, որ ռազմավարական կայունության վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսությունը պետք է վերականգնվի, և դա հնարավոր է անել միայն Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի սկզբունքների հիման վրա։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Էր Ռիադում բանակցություններից հետո կշարունակեն շփումները։
