Նարկոտի՞կ, ես ձեր հայրը չեմ, անչափահաս աղջիկնե՞ր, ես ձեր հայրը չեմ․ Աղազարյանը՝ որդիների դաստիարակության մասին (տեսանյութ)
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 26-ին, քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
Հարցը խորհրդարանում ներկայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հաջորդ խնդրանքս․ ասացի՝ ամենասարսափելի դրվագը, որ կա, իմ և մի տղայի հետ նամակագրությունն ա, դրեք էդ նամակագրությունը թող իմ տղաները կարդան, եթե իրենք կասեն, որ այդ նամակագրության հետևանքով գլուխ կախելու պատճառ կարող են ունենալ, դիմումս գրեմ, տուն էլ չգնամ, գնամ Կիևյան մոստ, ո՛չ էն արվեց, ո՛չ էն»։
Մանուկյանի այն արձագանքին՝ կարող են արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը ստել է, հայտնել, որ Աղազարյանը անվտանգության հետ կապված հարցեր է քննարկել, սակայն որևէ իրավական գործընթաց չի հետևել դրան։
Աղազարյանն ասաց․ «Ես չեմ ասում, որ ստում ա, կարող ա պատահի ինքը սխալ ա ինֆորմացված։ Երբ իմ տղաները դառնում էին չափահաս և մենք ՌԴ-ում էինք, պետք է գնային երեկոյան հանդիպումների, կամ երբ Հայաստանում էինք, ես իրենց առաջ խնդիրներ եմ դրել՝ նարկոտի՞կ, ես ձեր հայրը չեմ, անչափահաս աղջիկնե՞ր, ես ձեր հայրը չեմ, կազինո՞, ես ձեր հայրը չեմ, հայրենիքի հետ կապված որևէ խնդիր, ես ձեր հայրը չեմ, ես չեմ կարող հայրենիքի դեմ որևէ բան անել»
Մանրամասները՝ տեսանյութում։
