Առաջարկում ենք Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել ստորագրման վայրի ու ժամկետների վերաբերյալ․ Ռուբինյան

«Կա տեքստ, և այդ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի ու ժամկետների վերաբերյալ»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով նրան, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից միջնորդություն կա Ադրբեջանի վրա ազդելու համար, որպեսզի ադրբեջանական կողմը ստորագրի համաձայնագիրը, հաշվի առնելով նաև այն, որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, նա նկատեց․

«Ես տեղյակ չեմ, որովհետև հեռախոսազրույցը երեկոյան է տեղի ունեցել, և գիտեմ այն, ինչ գիտեք դուք հաղորդագրությունից»։

You may also like...