Որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ․ Փաշինյանը հայտնեց՝ ինչ է խոսել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել Միացյալ Նահանգների գործող վարչակազմի համար:

Մեր դեպքում էլ այդ նույն արձանագրումը կար: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցին։

You may also like...