Միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է թուլանալու, այնքան էլ Ադրբեջանը․ Փաշինյան
Միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելն ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո։
Հայցերը հետ վերցնելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին։
Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է թուլանալու, այնքան էլ Ադրբեջանը։
Այս մասին ԱԺ–ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ցանականում է բարձրաձայնել մի ֆունդամենտալ հարց՝ ՀՀ–ն, Հայաստանի ժողովուրդը ցանկանո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում․
«Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ, թե ինչպես է Ղարաբաղյան շարժումն օգտավործվել Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։
Ուզում եմ առանց սեթևեթանքի հստակ և աներկբա ասել՝ կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։
Այն խաղաղությունը, որի ճանապահով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»,– ասաց Փաշինյանը։
