Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և մի քանի անձի բնակարաններում
Իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում:
Խուզարկել են նաև շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանը:
Այս մասին հայտնել են քաղաքական միավորումից՝ հավելելով, որ համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարաններում խուզարկությունները շարունակվում են:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված են ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:
