Ուսումնարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Երևանի արհեստի պետական քոլեջ

Կառավարությունը որոշել է Երևանի հ. 8 և հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի արհեստի պետական քոլեջ:

Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր:
Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում է շուրջ 349 ուսանող՝ 7 մասնագիտություններով:
Համար 9 արհեստագործական պետական ուսումնարանում սովորում է շուրջ 248 ուսանող՝ 10 մասնագիտություններով:
Երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով:
Երևանի հ. 8 ուսումնարանի մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է 2025 թ.:

You may also like...