Կառավարությունը խրախուսում է դեղորայքի արտադրության ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ՝ «Մեդիկալ հորիզոն» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը: Արդյունքում՝ տնտեսվարող սուբյեկտները «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նախատեսում է սահմանել խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և պատասխանատու անձ համարվելու ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների և փաստաթղթերի ձևերը:

You may also like...