Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել
Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանը՝ «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին և հայրն ազատ են արձակվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք, Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին բերման էին ենթարկվել:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:
