Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ:

54209_b.jpg (622 KB)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ:

Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:

54206_b.jpg (550 KB)54203_b.jpg (670 KB)

Քննարկում է ծավալվել շինարարական աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերի շուրջ:

Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում և որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարևորությունն ու հանձնարարել հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ:

54208_b.jpg (651 KB)

You may also like...