Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ,
Աբու Դաբիի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և վարչապետ,
Դուբայի Էմիրության կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումին,
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին,
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարաային, Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին,
Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին,
Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին, Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարիկ Ալ Սաիդին,
Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին, գահաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդին,
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Մաջիդ Թաբբունին, Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին,
Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով: Հայտնում են Կառավարությունից:
