Հրապարակվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի նախնական ամփոփ արդյունքները
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 82 տեղամասերից:
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 35 է:
Ընտրողների ընդհանուր թիվը 111 հազար 271 է:
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 47 հազար 443 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 115 հազար 100 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 8200 է:
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը 47 հազար 431 է:
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը 880 է:
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը 48 հազար 311 է:
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 8137 է:
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 67 հազար 678 է:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 624 է:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 17 հազար 183
Հայաստանի կոմունիստական կուսակցություն — 9727
«Ապրելու երկիր» կուսակցություն — 1694
«Մայր հայաստան» կուսակցությունների դաշինք — 2902
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» — 651
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք — 2111
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն — 1406
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք — 7380
«Իմ հզոր համայնք» կուսակցություն — 3734
Անճշտությունների գումարային չափը 945 է:
