Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:
.jpg)
Արման Եղոյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, խոսել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մասին: Հանձնաժողովի նախագահն այդ առումով ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության ու կայունության հաստատման:
.jpg)
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միքայել Մավրոսը ներկայացրել է Կիպրոսին եւ կիպրական հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումները, խոսել մեր երկու երկրների մարտահրավերների եւ ընդհանուր շահերի մասին: Դեսպանը նաեւ կարեւորել է երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ գոհունակությամբ նշելով, որ տարեցտարի աճում է Կիպրոսում իրենց հանգիստն անցկացնող Հայաստանի քաղաքացիների թիվը:
