Հավատացեք` որևէ անակնկալ չի լինելու. Վանեցյանը` Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կիսվել է Մարտուն Գրիգորյանի՝ «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է» գրառմամբ և կից գրել․ «Միանշանակ»։

Գրառման մեկնաբանությունների բաժնում՝ պատասխանելով քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դիտարկմանը՝ Վանեցյանը նշել է․ «Հավատացեք, որևէ անակնկալ չի լինելու»։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մարդիկ սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն։

You may also like...