ԵԱՏՄ–ում կպահպանվի մաքսային տարանցման ժամանակ հավաստագրերի ձևակերպման կարգը

Եվրասիական տնտեսական միությունում կշարունակի գործել մաքսային տարանցման ժամանակ հավաստագրերի ձևակերպման կարգը:
Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) խորհրդի նիստում:
ԵԱՏՄ երկրների տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման դեպքում գործարարը վճարում է ժամանակավոր մաքսատուրքեր՝ ստանալով հավաստագիր։
ԵԱՏՄ երկրների սահմաններից դուրս գալու դեպքում նա ներկայացնում է հավաստագիրը և հետ ստանում վճարած գումարը։
Մաքսային միության շրջանակում այդ ընթացակարգերի մասին համաձայնագիրն ընդունվել է 2010 թվականի մայիսին։
Համաձայնագիրը կիրառվելու է մինչև ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր գործընթացի իրականացման սկիզբը, որը կապահովի միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև ապահովման հավաստագրերի և դրանցում առկա տեղեկությունների փոխանակումը։
Այս դրույթն ամրագրված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 444-րդ հոդվածում։

You may also like...